Skip to content

Իմացեք խնամքի ﬕջավայրերի մասին, գտեք ձեր մոտակայքում գտնվող ծրագրերը և օգնություն ստացեք խնամքի վարձը վճարելու համար:

  • Ձեր ընտանիքի համար երեխաների խնամքի ծառայություններ գտնելը սկսվում է այստեղից: «Երեխաների խնամք» և«վաղի տարիքում կրթութուն» եզրույթները երկուսն էլ նկարագրում են ծրագրեր, որոնց դեպքում ընտանիքները ստանում են երեխաների խնամքի ծառայություններ, իսկ երեխաները սովորում են: Լոս Անջելեսի Շրջանն առաջարկում է ﬕ շարք տարբերակներ, որոնք կհամապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին, և հնարավոր է, որ հասանելի լինի վարձը վճարելու համար օգնություն:

    Ահա, թե ինչպես սկսել.

    1. Ծանոթացեք տարբերակներին

      Ընտրեք երեխաների խնամքի որևէ տարբերակ՝ իմանալու, թե ինչը կարող է ձեր ընտանիքի համար լավագույնը լինել:

    2. Գտեք ձեր մոտակայքում գտնվող ծրագրերը

      Հաջորդը, իջեք էջի ներքևի հատվածը, որպեսզի գտնեք ձեր տարածքում երեխաների խնամքի և վաղ տարիքում կրթության հաստատությունների մասին տեղեկատվություն և ծառայություններ՝ ձեր տարածքի մատակարարների հետ կապ հաստատելու համար:

    3. Իմացեք վճարման համար օգնության մասին

      Այնուհետև իﬔցեք, թե վճարման համար ինչ օժանդակություններ կան՝ երեխաների խնամքն ու վաղ տարիքում կրթությունն անվճար կամ ցածր արժեքով ստանալու համար:

  • Երեխաների խնամքի և վաղ տարիքում կրթության ﬕջավայրերի տարբերակները

  • Ի՞ՆՉ Է ՍԱ
    Արտոնագրություն ունեցող ծրագիր է, որտեղ ծառայությունները մատուցվում են վաղ մանկության մանկավարժների կողﬕց՝ դպրոցանման ﬕջավայրում: Երեխաների խմբերը սովորաբար
    կազմվում են ըստ տարիքի: Տնօրենի հսկողության տակ են ﬕ քանի դասարաններ:

    ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
    Կես օրվա և ամբողջ օրվա ծրագրեր

    ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

    1 ﬔծահասակ՝ յուրաքանչյուր 8 կամ 12 երեխայի համար՝ կախված ծրագրի տեսակից

    ԳԻՆ
    Անվճար, ցածր գնով և վճարովի տարբերակներ

  • Ի՞ՆՉ Է ՍԱ
    Արտոնագրություն ունեցող ծրագիր է, որտեղ ծառայությունները մատուցվում են վաղ մանկության մանկավարժների կողﬕց՝ իրենց անձնական տանը: Այս փոքր հաստատությունը սպասարկում է տարբեր տարիքի երեխաներին ﬕասին:

    ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
    Կես օրվա և ամբողջ օրվա ծրագրեր: Շատերն առաջարկում են ավելի երկար, երեկոյան կամ հանգստյան օրերի աշխատանքային ժաﬔր:

    ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
    Փոքր՝ 1 ﬔծահասակ յուրաքանչյուր 8 երեխայի համար: Մեծ՝ 2 ﬔծահասակ 14 երեխայի համար:

    ԳԻՆ
    Անվճար, ցածր գնով և վճարովի տարբերակներ

  • Ի՞ՆՉ Է ՍԱ
    Ձեր հարազատի, ընկերոջ կամ հարևանի կողﬕց իրականացվող խնամքն է ձեր կամ նրանց տանը:

    ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
    Սահմանված ժամանակացույց չկա: Շատ խնամողներ առաջարկում են ավելի երկար, երեկոյան կամ հանգստյան օրերի աշխատանքային ժաﬔր:

    ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
    Պաշտոնական կանոնակարգեր չկան: Շատերը խնամում են 1-2 երեխայի:

    ԳԻՆ
    Անվճար, ցածր գնով և վճարովի տարբերակներ

  • Ի՞ՆՉ Է ՍԱ
    Անվճար ծրագիր է, ինչպիսին անցումային մանկապարտեզն (TK) է, որն առաջարկվում է պետական տարրական դպրոցներում՝ հատուկ 4 տարեկան երեխաների համար: Այն դասավանդում է տարրական դասարանի ուսուցիչը: Դպրոցները կարող են նաև ծրագրեր առաջարկել ﬕնչև 3 տարեկան երեխաների համար՝ սկսած ծնվելու օրվանից:

    ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
    Կես օրվա և ամբողջ օրվա ծրագրեր: Որոշ դպրոցներ առաջարկում են երեխաների խնամք դասերից առաջ և հետո:

    ADULT TO CHILD RATIO
    1 ﬔծահասակ՝ յուրաքանչյուր 8-10 երեխայի համար:

    ԳԻՆ
    TK-ն անվճար է 4 տարեկանների համար: Այլ ծրագրեր կարող են ունենալ անվճար կամ ցածր գնով տարբերակներ:

  • Լոս Անջելեսի «Երեխաների խնամքի» դաշինք

    Լոս Անջելեսի «Երեխաների խնամքի դաշինքը ծնողներին ուղղորդումներ է տրամադրում Լոս Անջելեսի Շրջանում գտնվող երեխաների խնամքի և վաղ տարիքում կրթության ծրագրերի համար:

    Խնամքի տեսակները
    Երեխաների խնամքի և վաղ տարիքում կրթության կենտրոն, երեխաների ընտանեկան խնամքի տուն, տարրական դպրոց

    Կապհաստատեք երեխաների խնամքի ուղղորդումների համար
    (888) 922-4453
  • Լոս Անջելեսի Շրջանի Կրթության գրասենյակ

    Լոս Անջելեսի Շրջանի Կրթության գրասենյակի Head Start ծրագիրը տրամադրում է վաղ տարիքում կրթության անվճար ծրագրերի ուղեգրեր՝ ծնունդից մինչև 5 տարեկան ցածր եկամուտ ունեցող երեխաների համար:

    Խնամքի տեսակները
    Երեխաների խնամքի և վաղ տարիքում կրթության կենտրոն

    ՈւսումնասիրեքHead Start ծրագրերը
    (877) 773-5543
  • Տեղական տարրական դպրոց

    Տեղական տարրական դպրոցները անվճար անցումային մանկապարտեզ են ապահովում բոլոր 4 տարեկան երեխաների համար և կարող են նաև ունենալ վաղ տարիքում խնամքի և կրթության ծրագրեր փոքր երեխաների համար:

    Խնամքի տեսակները
    Երեխաների խնամքի և վաղ տարիքում կրթության կենտրոն, տարրական դպրոց

    Գտեքձեր թաղամասի դպրոցը
  • My Child Care Plan («Իմ երեխայի խնամքի ծրագիրը»)

    My Child Care Plan-ը կայք է, որը ընտանիքներին տրամադրում է երեխայի խնամքի ուղեգրեր ամբողջ Կալիֆորնիայում:

    Խնամքի տեսակները
    Երեխաների խնամքի և վաղ տարիքում կրթության կենտրոն, երեխաների ընտանեկան խնամքի տուն

    Բացահայտեքերեխաների խնամքի տարբերակները
  • Հարցրեք, թե արդյոք դուք իրավունք ունեք ստանալու վաուչեր՝ երեխայի խնամքի համար վճարելու համար


    ԻՆՉՊԵՍ ԿԱՊՎԵԼ

    • Այցելեք Լոս Անջելեսի «Child Care Alliance Los Angeles» (CCALA) կայքը՝ www.ccala.net , որպեսզի կապվեք ռեսուրսների և ուղղորդման գործակալության հետ, որը կարող է ձեզ տեղեկացնել, թե արդյոք դուք համապատասխանում եք երեխայի խնամքի վճարման վաուչերի պահանջներին։
  • Դիմեք տեղական մանկական խնամքի և վաղ կրթության կենտրոն


    ԻՆՉՊԵՍ ԿԱՊՎԵԼ

    • Հարցրեք ձեր տեղական մանկական խնամքի և վաղ կրթության կենտրոնին կամ ընտանեկան մանկական խնամքի տանը, թե արդյոք նրանք առաջարկում են անվճար կամ ցածր գնով ծրագրեր:
    • Որոշ անվճար ծրագրերից են՝ Early Head Start-ը, Head Start-ը, California State Preschool Program-ը կամ General Child Care-ը։
  • Այցելեք ձեր տեղական տարրական դպրոցը


    ԻՆՉՊԵՍ ԿԱՊՎԵԼ

    • Գնացեք ձեր տեղական տարրական դպրոց և հարցրեք, թե ինչ մանկական խնամքի և վաղ կրթության ծրագրեր են նրանք առաջարկում։
    • Լոս Անջելեսի շրջանի տարրական դպրոցները 4 տարեկան երեխաների համար ապահովում են անվճար անցումային մանկապարտեզ կամ «TK»:
    • Որոշ տարրական դպրոցներ նաև ծրագրեր են առաջարկում ծննդյան պահից մինչև հինգ տարեկան երեխաների համար: